-
23.01.2018|
13:21
Վերջին 125 տարվա ընթացքում դաշնակցությունը որևէ կրեատիվ բան չի արել` հունվարի 22-ին ԱԺ ճեպազրույցներում ասել է«Ելք» դաշինքի խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ մեկնաբանելով ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հայտարարությունը` «Ելք» դաշինքին պակասում է ստեղծագործական մտածողությունը, «Կանաչ ГАЗ 21-01-ը բողոքի երթի ժամանակ այդքան էլ ստեղծագործական որոշում չէ ընդդիմության համար»:
-
23.01.2018|
10:13
Խորհրդարանական ընտրություններից հետո փոշիացած «ՕՐՕ» դաշինքի յուրաքանչյուր լիդեր փորձում է «մոխիրներից» վեր հառնել: Ոմանց դա հաջողվում է, մյուսները կենաց-մահու կռվի մեջ են դեռ:
-
22.01.2018|
23:41
Այսօր «Ելքի» ու ՀՅԴ-ի ջրերը նույն առվով չեն հոսել: Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, անդրադառնալով թանկացումների դեմ «Ելքի» երթին, ասել է, որ այդ դաշինքին պակասում է ստեղծագործական մտածողությունը, կանաչ ГАЗ 21-01-ը բողոքի երթի ժամանակ այդքան էլ ստեղծագործական որոշում չէ ընդդիմության համար:
-
20.01.2018|
13:39
Ընդդիմադիր «Ելք» դաշինքի երթն ընդդեմ թանկացումների և հարկային բեռի ավելացման սկսվեց Շառլ Ազնավուրի անվան հրապարակից:
-
19.01.2018|
17:07
ՀՀԿ գործադիր մարմնի նիստում ՀՀ վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել` նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մենք յուրաքանչյուր հարց քննարկում ենք ժամանակին:
-
18.01.2018|
20:45
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ կրակահերթերի արձակումը դարձել է տխուր ավանդույթ ադրբեջանական կողմի համար` ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
-
17.01.2018|
14:09
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում, անդրադառնալով դաշինքի նախաձեռնած երթին, նշել է. «Երթը ունի կոնկրետ նպատակ, որը ակցիզային հարկի բարձրացման և Հարկային օրենսգրքի փոփոխությունների չեղարկման խնդիրը լուծելն է:
-
17.01.2018|
01:35
«Ելքի» նախատեսած երթը չի հրահրվում իշխանափոխության պահանջ դնելու համար` ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։
-
16.01.2018|
17:29
Այսօր խորհրդարան էր եկել նիստերից մշտապես բացակայող «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նրան շուրջկալած լրագրողներին, բնականաբար, հետաքրքրում էր, թե ինչպես է պատահել, որ Ծառուկյանն աշխատանքի է եկել: Բայց չգիտես ինչու ԲՀԿ առաջնորդին նյարդայնացրել է իր բացակայությունների մասին հարցը և նա մեղադրանք է հնչեցրել լրագրողների հասցեին:
-
16.01.2018|
14:10
Ինչո՞վ են Հովիկ Աբրահամյանն ու Արա Բաբլոյանը տարբերվում Գալուստ Սահակյանից: Բազում տարբերություններով հանդերձ` մի հարցում նրանք նույնական են` ներկա խորհրդարանում Գագիկ Ծառուկյանի 157 բացականերից 121-ը հարգելի է համարվել: Բազմամյա պատգամավոր Ծառուկյանը չէր գալիս ու չի գալիս խորհրդարան` խմբակցության ղեկավար լինելով: